Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Նաիրի սպա ռեզորթս հյուրանոցային համալիրի տարածքում տեղի են ունենում Նաիրի երաժշտական այգու ստեղծման նախապատրաստական աշխատանքները։

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Նաիրի սպա ռեզորթս հյուրանոցային համալիրի տարածքում տեղի են ունենում Նաիրի երաժշտական այգու ստեղծման նախապատրաստական աշխատանքները։

«Նաիրի» հիմնադրամի պատվերով ճարտարապետ Ասլան Մխիթարյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում հիմնադրվող երաժշտական այգու վերջնական գծագիրը։
Ըստ ներկայացված գծագրի, 3 ամսվա ընթացքում տարածքում կտեղադրվեն շուրջ 30 կաղնու տնկիներ, երաժշտական նվագարաններ և հայ երգարվեստը խորհրդանշող պատկերաքանդակներով 10 արձաններ (2-2,5 մ․ բարձրությամբ)։

 

«Նաիրի» հիմնադրամի պատվերով ականավոր քանդակագործ Յուրի Պետրոսյանը ստեղծում է հայկական և դասական նվագարաններ խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներ (մոտ 0,7×1,0 մ․ չափսերով)։

Պատկերաքանդակները (10 հատ) տեղադրվելու են համապատասխան (մոտ․ 2×1,2մ․) քարե (տրավերտին) սալիկների վրա։
Ըստ «Նաիրի» հիմնադրամի կազմ կոմիտեի որոշման, տեղադրվելու են հետևյալ անվանակարգերին նվիրված պատկերաքանդակներ․
1. Հարվածային նվագարաններ նվագող /դհոլ, դափ, նաղարա, թմբուկ, սանթուր, հարվածային ջազային գործիքներ և այլն/,
2. Ավանդական շնչական նվագարաններ նվագող /դուդուկ, բլուլ, սրինգ, շվի, զուռնա, պարկապզուկ, պկու և այլն/,
3. Ավանդական լարային նվագարաններ նվագող /քամանչա, քամանի, թառ, սազ, ուդ, քանոն, տավիղ և այլն/,
4. Դասական լարային գործիքներ նվագող /ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ, մեծ տավիղ և այլն/,
5. Դասական փողային գործիքներ նվագող /սաքսոֆոն, հոբոյ, շեփոր, տրոմբոն, ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ, գալարափող, տուբա և այլն/,
6. Դասական ստեղնաշարային-հարվածային գործիքներ նվագող /դաշնամուր, երգեհոն, ակորդեոն, կլավեսին և այլն/,
7. Ժողովրդական երգիչ,
8. Դասական երգիչ,
9. Կոմպոզիտոր,
10. Հայ երաժշտության և նվագարանների հանրաճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար /նվագարաններ պատրաստող, երաժշտագետ, խմբավար և այլն/: