Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Հանդիպում մրցանակակիրների հետ

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Հանդիպում մրցանակակիրների հետ

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներ, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի կազմկոմիտեի համանախագահներ Հրանուշ Հակոբյանը և Արմեն Ամիրյանը հանդիպեցին «Նաիրի» փառատոնի մրցանակակիրների հետ:

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը, դուդուկահար, երաժշտական նվագարաններ պատրաստող Գեորգի Մինասովը, ֆոլկլորագետ Ալինա Փահլևանյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, «Նաիրի» սպա ռեզորթս» համալիրի տնօրեն Կորյուն Իսպիրյանը, «Նաիրի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Աշոտ Գասպարյանը, տնօրեն Անդրանիկ Օհանյանը:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Այսօր այստեղ գտնվող մեծանուն արվեստագետները ոչ միայն մեր հպարտությունն են, մեր ազգի փայլուն ներկայացուցիչները, հայությանը աշխարհի տարբեր բեմերում ներկայացրած մեծություններ են, այլև մարդիկ, որոնց վաստակի, հեղինակության, փառքի, մեծության առջև մենք բոլորս մեր գլուխը խոնարհում ենք: Երջանիկ ենք, որ կաք: Այս փառատոնի ամենագլխավոր հերոսները հենց դուք եք: Եվ պատահական չէ, որ «Նաիրի» փառատոնի հանձնաժողովը որպես հաղթողների առաջադրել է հենց ձեր թեկնածությունը»:

Նախարարն ընդգծեց, որ «Նաիրի» փառատոնը անցկացվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնի նախաձեռնողն է՝ մշակութային գործիչ Սամվել Հարոյանը, կազմակերպիչներն են՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները «Նաիրի» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ միասին: «Մրցանակները կտրվեն սեպտեմբերի 20-ին Սփյուռք-Հայրենիք համահայկական համաժողովի շրջանակներում, երբ աշխարհի հազար հինգ հարյուր մեծանուն սփյուռքահայեր, համահայկական կառույցների ղեկավարներ, մտավորականներ կլինեն Հայրենիքում»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ջերմորեն ողջունեց ներկաներին և նկատեց, որ յուրաքանչյուր նմանատիպ փառատոն զարգացնում և հարստացնում է մեր մշակութային կյանքը: Դիմելով «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին՝ Մշակույթի նախարարը հավելեց.«Դուք ձեր վաստակով, ձեր հսկայական ներդրումով ուղղորդում եք Հայաստանի և Սփյուռքի մեր երիտասարդներին դեպի ազգային մշակույթ: Չափազանց ուրախ եմ, որ այս փառատոնը համահայկական մշակութային հարթակ է և համոզված եմ, որ ձեր գլխավորությամբ մենք կարողանալու ենք արձանագրել նոր ձեռքբերումներ մեր մշակույթի առաջընթացի գործում: Շնորհավորում եմ մեզ բոլորիս»:

Այնուհետև ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարները «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին հանձնեցին փառատոնում իրենց հաղթանակը արձանագրող հավաստագրերը:
Մրցանակակիրներին շնորհավորեցին նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և «Նաիրի» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը:
Հանդիպման ավարտին ներկաները հանդես եկան շնորհակալական խոսքով, ներկայացրին առաջարկություններ: