Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Տեղի ունեցավ Նաիրի փառատոնի բացման արարողությունը

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Տեղի ունեցավ Նաիրի փառատոնի բացման արարողությունը

Այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Նաիրի համահայկական երաժշտական  փառատոնի  բացման և հայ երաժշտարվեստի ականավոր գործիչների մեծարման հանդիսավոր արարողությունը:  Ամբողջ դահլիճը հոտնկայս սկսեց բարձր ծափահարել,երբ հայտարարվեց,որ բեմ է բարձրանում՝  ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր՝ Միշել Լեգրանը:  Մեկ բեմում հավաքվել էին հայ երաժշտության մեծեր՝ Ջիվան Գասպարյանը,Հովհաննես Չեքիջյանը,Անժելա Աթաբեկյանը,Ռուբեն Մաթևոսյանը և այլք:

Խաչատրյան համերգասրահը կարծես սկսեց խոսել,ապրել,երբ  հնչեց  Արամ Խաչատրյանի   ստեղծագործություններից ՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի  կատարմամբ (գեղ.   Ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Փառատոնը ընդգրկում էր բազմաթիվ անվանակարգեր, որոնց հաղթողները դարձան ՝ Ջիվան Գասպարյանը,Սեդա Աբրահամյանը,Գագիկ Հախվերդյանը,Ռուբեն Մաթևոսյանը,Անժելա Աթաբեկյանը,Վլադիլեն  Բալյանը,Ալեքսանդր Զաքարյանը,Բարսեղ Թումանյանը,Սվետլաննա Նավասարդյանը,Հովհաննես Չեքիջյանը,Գեորգի Մինասովը,Ալինա Փահլեվանյանը,Սուրեն Գյանջումյանը:  Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ  սիրված երգչուհի՝ Շուշան Պետրոսյանը իր «Իմ անուշ հայրենիք» երգով, ինչպես նաև ելույթ ունեցան տարբեր երաժշտական խմբեր,Վիլյամ Սարոյանի և Սոնա Վանի ստեղծագործություններից  ՀՀ վաստակավոր արտիստ՝ Սիլվա Յուզբաշյանի մատուցմամբ:  «Նաիրի» փառատոնի համար գրվել էր նաև օրհներգ,որը կատարեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Լեյլա Սարիբեկյանը և Համլետ Գեւորգյանը:  Երեկոյի ընթացքում իրենց ջերմ խոսքերը հղեցին ՀՀ մշակույթի  և սփյուռքի նախարարները,կարևորելով այս հայապահպան գործունեությունը:   

 

Աղբյուր՝ Մշակույթային Ալիք