Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Արմենիա TV անդրադարձը «ՆԱԻՐԻ» համահայակական երաժշտական փառատոնին

Բաժանորդագրվեք բլոգի նորություններին և եղեք տեղեկացված

Արմենիա TV անդրադարձը «ՆԱԻՐԻ» համահայակական երաժշտական փառատոնին

Նրանց բոլորին միավորում է երաժշտությունը, իսկ երաժիշտներին առաջին անգամ միավորում է «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը:

Սկզբից ֆրանսալեզու կատարումը, հետո վարպետը կհայտնվի բեմում: Հայկական արմատներով լեգենդար ֆրանսիացին փառատոնի հատուկ հյուրն է: Եռակի օսկարակիր և հնգակի գերմմիակիր Միշել Լեգրանին աշխարհն է ճանաչում: Առաջին և հատուկ մրցանակը հենց նրանն է:

Հետո անուններ, որոնք արտաբերելիս ծափահարությունները չեն դադարում: Նրանք օրվա գլխավոր մրցանակակիրներն են: Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյան, նա բոլորին է կախարդում իր ծիրանափողով՝ Երևանից մինչև Հոլիվուդ ու ալիքը տարածվում է աշխարհով մեկ:

Օպերային երգիչը համաշխարհային բեմերում ամենասպասված բաս կատարողներից է: Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի պարգևների ու մրցանակների դարակը համալրվում է ևս մեկով՝ Նաիրի փառատոնի գլխավոր մրցանակակիր: Նրա հետ նույն հարթակում են քանոնի թագուհի Անժելա Աթաբեկյանը, միջազգային բեմեր նվաճած դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ժողովրդական երգի վարպետ Ռուբեն Մաթևոսյանը, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, դհոլահար Գագիկ Հախվերդյանը: Եվ վերջում լավագույն խմբավար անվանակարգն է:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը եզրափակում է «Նաիրի» համահայկական փառատոնի գլխավոր մրցանակակիրների 10-նյակը: