Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Ժողովուրդը երգով կկապվի իր արմատների հետ, իր ոգու հետ, իր պատմության հետ:

Ողջունում եմ Ձեզ «ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոնի պաշտոնական կայքում: Հուսով եմ, որ այն Ձեզ հնարավորություն կտա ավելի սերտորեն առնչվել Հայաստանի մշակութային ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և ստանալ տեղեկություններ այս բնագավառում  կատարվող իրադարձությունների մասին:


Հայ ժողովուրդն իր բազմահազարամյա պատմության ընթացքում ստեղծել ու պահպանել է բազմաթիվ  երաժշտական նվագարաններ, որոնք իրենց անփոխարինելի դերն են ունեցել հայ մարդու կյանքում և լավագույն ձևով են արտահայտել նրա հույզերն ու ցանկությունները:

Հայոց մեջ դարերի ընթացքում ստեղծված երաժշտական նվագարաններից տարածված են հետևյալները. լարային նվագարաններ (քամանի, քամանչա, թառ, սազ, ուդ, տավիղ, քանոն), փողային նվագարաններ (դուդուկ, սրինգ, շվի, բլուլ, զուռնա, պարկապզուկ, պկու), հարվածային նվագարաններ (դափ, դհոլ, սանթուր, նաղարա):

Այս շարքում առանձնանում է դուդուկը։ Նրա մեջ ամփոփված են հայ ժողովրդի պատմական հիշողությունը, այն հոգևոր ուժն ու կամքը, որոնք ամենաբարդ, դժվարին պահերին օգնել են դիմակայել դժվարություններին:

Թերևս հասկանալի է, որ նվագարանների ազգային պատկանելությունը սահմանվում է ժողովրդի երաժշտական կենցաղում խաղացած դերով և կարևորության աստիճանով, և սակայն շատ զարմանալի է, որ մինչև օրս հայ իրականության մեջ /պետական և ոչ պետական մակարդակով/ չկա համապատասխան վերաբերմունք ազգային այս արժեքների նկատմամբ, որոնց մեծ մասը հաստատ հայ տաղանդավոր ժողովրդի ստեղծարար մտքի և բանող ձեռքերի արգասիքն է:

Նույն վիճակն է տիրում նաև երգարվեստի բնագավառում:
Երգը երաժշտական մշակույթի ամենահին ճյուղն է, արվեստներից ամենանախնականը, անմիջականը, հաղորդակցականը և զգայականը: Մեր երաժշտական մշակույթը վառ է, գունեղ, հարուստ ու ինքնատիպ, այն աշխարհին ներկայանալու մեր անձնագրերից է, մեր հպարտությունն է:

Ելնելով վերոհիշյալից, մենք հանդես եկանք առաջարկությամբ՝ ստեղծել երաժշտական նվագարանների համահայկական փառատոն: Առաջարկությունն ընդունվեց և հավանության արժանացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Հանքավանի «ՆԱԻՐԻ սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի հիմնադիր Գրիգոր Ղուկասյանի, մշակութային ականավոր գործիչների, նվիրյալների կողմից և 2016թ. հոկտեմբեր ամսին հիմնադրվեց «ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոն հիմնադրամը:

«ՆԱԻՐԻ»համահայկական

փառատոնի հիմնադիր-նախագահ
Սամվել Հարոյան

Գրիգոր Ղուկասյան

<<Նաիրի սպա ռեզորթս>> հյուրանոցային համալիրի հիմնադիր, <<Նաիրի>> փառատոնի գլխավոր հովանավոր

 

 

Իմ գործունեության կարևորագույն խնդիրներից մեկն եմ համարում հայրենանվեր, ազգանպաստ ծրագրերի հովանավորությունը: Այն պատվաբեր և պատասխանատու առաքելություն է: Շատ ուրախացա, երբ բոլորովին վերջերս ծանոթանալով մշակութային գործիչ Սամվել Հարոյանի հետ, ունեցանք նպատակային խորհրդակցություն, որի արդյունքում ծնվեց <<Նաիրի>> երաժշտական այգի և <<Նաիրի>> համահայկական երաժշտական փառատոն ստեղծելու ազգօգուտ գաղափարը: Ինձ համար հաճելի անակնկալ դարձավ նաև ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրված և երաժշտական աշխարհի շատ ու շատ մեծերի հետ քննարկումների արդյունքում վերջնական տեսքի բերված կոկիկ տարբերակը: Բարի երթ եմ մաղթում <<Նաիրի>> համահայկական փառատոնին և խոստանում, որ <<Նաիրի սպա ռեզորթս>> հյուրանոցային համալիրն ու իմ ընտանիքը ամեն ինչ կանեն նախաձեռնությունն ավանդույթ դարձնելու համար:

Թող ոգեշնչումը օգնի բոլորիս…

 

Արամ Սաթյան

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

 

 

Հայ երաժշտությունը հայի սրտից բխած ճիչն է, ուրախության և տխրության ընկերը, կյանքի ուղեկիցը, պատմական հիշողությունը: Այն հայ ժողովրդի մշակույթի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, սկիզբ է առել նրա հետ միասին և որպես ստեղծագործ մտքի գեղարվեստական արտացոլանք, սերունդների միջոցով եկել հասել է մեր օրերը: Բազմապիսի է մեր երաժշտական մշակույթը նրա զարգացման տարբեր փուլերում: Այն եղել է և կմնա որպես սերունդների դաստիարակության հզոր միջոց: Երգ-երաժշտությունը հատկապես երիտասարդության առօրյայի անբաժանելի մասն է կազմում: Իմ խորին համոզմամբ՝ առավել համակարգված և նպատակային օգտագործելով երաժշտությունը՝որպես երիտասարդության դաստիարակման միջոց, կարելի է հասնել լուրջ հաջողությունների ապագա անձ-անհատի ձևավորման գործում:

Այս առումով շատ եմ կարևորում <<Նաիրի>> համահայկական երաժշտական փառատոնի ծնունդը: Նման մեծածավալ միջոցառման կարևորագույն խնդիրն եմ համարում հայ երաժշտության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը: Հայաստանի կոմպոզիտորների միությունը և անձամբ ես բարի երթ ենք մաղթում փառատոնին և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ այն դառնա ավանդական ու դեպի իրեն ձգի երաժշտասեր հասարակությանը:

«Նաիրի» երաժշտական այգու հիմնադրում

 

Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» համալիրի տարածքում հիմնադրվելու է հայկական, դասական նվագարաններ և հայ երգարվեստը խորհրդանշող հարթաքանդակներով այգի:
Համապատասխան մասնագետների եզրահանգումից հետո համալիրի ամենագեղեցիկ և ծառաշատ հատվածներից մեկում կտեղադրվեն բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 քարե (տրավերտին) սալիկներ /2,0-2,2 մ բարձրությամբ/:
Նույն տարածքում ամեն տարի կկազմակերպվի ծառատունկ, որի ժամանակ իրենց անվանական ծառերը (կաղնի) կտնկեն պետական և հասարակական այրեր, երաժշտական ընկերություններ, խմբեր, հայ երաժշտության ականավոր գործիչներ:
Հետագայում, համալիրում նախատեսվում է կառուցել առանձին շինություն, որտեղ ցուցասրահներից մեկը կներկայացնի հայ երաժշտության պատմությունն ու անցած ճանապարհը:
Ամեն տարի սեպտեմբեր ամսին «Նաիրի Սպա Ռեզորթս» համալիրում կկազմակերպվի «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը, որի շրջանակներում կպարգևատրվեն իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված երաժիշտները, երգիչները, հայ երաժշտության նվիրյալները:

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

 

  • Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը,
  • Ազգային ինքնության պահպանմանը նպաստելը,
  • Զբոսաշրջության խթանումը,
  • Հայաստանում նոր՝ յուրօրինակ տեսարժան վայրի ստեղծումը,
  • Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող երաժիշտների կատարողական մակարդակի բարձրացմանը օժանդակելը,
  • Դեպի երաժշտական ասպարեզ ավելի շատ երիտասարդների ներգրավելը:

Արձանախումբը տեղադրելուց, ցուցասրահը կահավորելուց և այգին լիովին ձևավորելուց հետո, այն կարող է դառնալ Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:

Փառատոնի նպատակը և խնդիրները

Համահայկական երաժշտական փառատոն-ծրագրի նպատակը և խնդիրներն են՝
-հայ երաժշտության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը,
-Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երաժիշտների, երգիչների միջև մշակութային կապերի խորացմանը, միջանձնային հարաբերությունների ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը,
-ժամանակակից հայ երաժշտության զարգացմանն ու հանրաճանաչմանն օժանդակելը,
-հայ երաժշտության ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը,
-ամենատարբեր նվագարաններ նվագող և ամբողջ աշխարհում ելույթներ ունեցող հայ անվանի երաժիշտներին, ինչպես նաև երգիչներին արժևորելն ու նրանց գրանցած հաջողություններն ու նվաճումները գնահատելը,
-Հայաստանում Սփյուռքի և Արցախի երաժիշտների ու երգիչների գործունեության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը՝ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարանի ստեղծման միջոցով:

Փառատոնի կազմկոմիտե

Կազմկոմիտեն հանդիսանում է «Նաիրի» փառատոնը համակարգող գլխավոր մարմինը։ Հսկողություն է իրականացնում փառատոնի գործունեության նկատմամբ, մշակում նրա քաղաքականությունը, կայացնում որոշումներ հիմնական հարցերի շուրջ։ Կազմում է փառատոնային ծրագիրը, ընտրում ձևաչափը և ըստ ժյուրիի ներկայացրած ցուցակի՝ հաստատում գլխավոր մրցանակակիրներին և մասնակիցներին։

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ- կազմկոմիտեի նախագահ

ՀՀ սփյուռքի նախարար

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ — կազմկոմիտեի համանախագահ

ՀՀ մշակույթի նախարար

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆ

«ՆԱԻՐԻ» համահայկական փառատոնի հիմնադիր

 

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

 

ԳՐԻԳՈՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՆԱԻՐԻ» փառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ

 

ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Էսկո-ֆարմ» ընկերության հիմնադիր-տնօրեն

 

ՀԱՄԼԵՏ ԳԵվՈՐԳՅԱՆ

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

 

ԳՐԻԳՈՐ ԿՈՒԶԻԿՅԱՆ

«ԳՈՀԱՐ» մշակութային բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ

 

ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

 

ԿԱՐՈ ԱՍԱՏՐՅԱՆ

Փաստաբան

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ

«Նաիրի» հիմնադրամի տնօրեն

 

ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ

 

ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆ

«Նարեկացի» արվեստի միության տնօրեն

 

ԷԴՎԱՐԴ ԵՍԱՅԱՆՑ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար

 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Նաիրի» համահայկական փառատոնի մամլո պատասխանատու

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի աջակից կարող են դառնալ բարեգործական ծրագրեր իրականացնող արտադրական, հասարակական, մշակութային կազմակերպություններ և անհատներ։

Աջակիցները ըստ արժանվույն կներկայացվեն փառատոնի ծրագրերում, միջոցառումների ժամանակ, ԶԼՄ-ներում և այլ հարթակներում։

Աջակիցներ՝

 

Յուրի Պետրոսյան-քանդակագործ

«Նաիրի» երաժշտական այգում հայ երաժշտությունը և նվագարանները                               խորհրդանշող թվով 10 բրոնզաձույլ պատկերաքանդակների հեղինակ։

 

 


 

Ասլան Մխիթարյան- ճարտարապետ

«Նաիրի» երաժշտական այգու նախագծի հեղինակ։

 

 

 


 

Հայկ Մկրտչյան- ճարտարապետ

«Նաիրի» երաժշտական այգու նախագծի համահեղինակ։

 

 

 


 

Հայկ Պետրոսյան- քանդակագործ

«Նաիրի» երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակի հեղինակ։

 

 

 


 

«Շեն» բարեգործական միություն։

«Նաիրի» երաժշտական այգու ստեղծման համար տրամադրել է թվով 45, 10-15 տարվա կաղնու տնկիներ։

«ՆԱԻՐԻ» Փառատոն

Տեղի ունեցավ «ՆԱԻՐԻ» համահայկական փառատոնը

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ հյուրանոցային համալիր

Նորություններ և իրադարձություններ

2017 20 Sep

Փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդես

Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռա

Արամ Խաչատրյան համերգասրահ 7:00 pm
2017 16 Sep

«Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի բացման հանդիսավոր արարողություն

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Նաի

«ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ 11:30 am
2017 06 May

«Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի հիմնադրման արարողություն

Մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատ

«ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ 12:00 pm

Կպարգևատրվեն տարվա լավագույն երաժիշտները հետևյալ անվանակարգերում.

Ժյուրիի անդամներ