Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

«Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի հիմնադրման արարողություն

«Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի հիմնադրման արարողություն

  • Բաժին
  • 2017-05-06
  • «ՆԱԻՐԻ»
  • «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
  • 4 Likes

  • 12:00:00 - 17:00:00
  • 2017-05-06 - 2017-05-06

Մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 6-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կայացավ «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր հովանավոր Գրիգոր Ղուկասյան և Աննա Մարտիրոսյան ամուսինները,գեղարվեստական խորհրդի անդամներ Ալինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Դավիթ Ղազարյանը, Լևոն Իվանյանը, Հռիփսիմե Պիկիչյանը, Գևորգ Մանասյանը, Աշոտ Գասպարյանը, Կարո Ասատրյանը, Կորյուն Իսպիրյանը, նաև՝ Ռուբեն Մաթևոսյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Լեյլա Սարիբեկյանը, Համլետ Գևորգյանը, Գրիգոր Կուզիկյանը, Ռուզաննա Սիրունյանը, ժիրայր Ալթունյանը, Սուրեն Գյանջումյանը, Գագիկ Հախվերդյանը , լրագրողներ, հյուրեր։

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ ՎԱՅՐ ՈՒՐ ՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց ներկաներին՝ համահայկական մշակութային փառատոնի մեկնարկի առթիվ, կարևորեց նոր համահայկական մշակութային փառատոնի ծնունդը՝ որպես հայապահպանության հզոր ազդակ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ համահայկական մշակութային ձեռնարկները հսկայական ներդրում են հայ մշակույթի զարգացման գործում՝ փոխանցելով ազգային շունչն ու ոգին: Ելույթ ունեցան նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը։ Հաջորդիվ տեղի ունեցավ «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման արարողությունը և անվանական ծառատունկը: Կաղնու անվանական ծառեր տնկեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը,գեղարվեստական խորհրդի անդամներ՝ հայտնի երգահաններ, երաժիշտներ, արվեստագետներ, մտավորականներ: Տեղի ունեցավ նաև այգու հիմնադրման ամսաթվով սափորի ամփոփման արարողությունը:

«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան: Հյուրանոցային համալիրի երաժշտական սրահում կայացավ պաշտոնական հյուրասիրություն։ Ներկաներին ողջունեց Աննա Մարտիրոսյանը, ապա փառատոնի ղեկավարի կողմից ներկայացվեց գլխավոր մրցանակը։ Վերջում փառատոնի գլխավոր հովանավոր Գրիգոր Ղուկասյանը և Սամվել Հարոյանը հանձնեցին ծառերի համարներով անվանական վկայականներ։

«ՆԱԻՐԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Նաիրի» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին և հավաստիացնում է, որ «Նաիրի» համահայկական փառատոնը մի նոր կարևոր էջ կգրի հայ մշակույթի պատմության պատվավաոր տարեգրքում: