Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդես

Sep 20, 2017 19:00:00

Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:

Միջոցառմանը
մնացել է
  • 40

    Օր

  • 00

    ժամ

  • 58

    Րոպե

  • 33

    Վայրկյա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆ

  • Մշակութային գործիչ

1992-2009թթ. ապրել և աշխատել է Մոսկվայում, որտեղ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ և հասարակական գործունեությամբ:

Ղեկավարել է «Անիտա» ՍՊԸ-ն, Արցախյան պատերազմի տարիներին սննդամթերք է առաքել Հայաստան:

2001-2009թթ. եղել է  «Հայորդիք» հայկական խորեոգրաֆիկ անսամբլի տնօրեն:

2005թ. Մոսկվայում ստեղծել է «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամ»:

Հանդիսանում է  հիմնադրամի փոխնախագահը և «Կարոտ» համահայկական  փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

2009թ. վերադարձել է Հայաստան և զբաղվել մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:

2011թ. ստեղծել է «Գրպանի երգարան» յոթ-հատորյա մատենաշարը, որտեղ  ընդգրկված  են հայկական ամենասիրված 223 երգեր:

2012-2015թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում, որպես «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար:

2013թ. ստեղծել է «Կոմիտաս Վարդապետ»- մատենագիտական ժողովածու գիրքը:

2015թ. հրատարակել է «Ազգային  երգարան գրպանի» 21-հատորյա   ժողովածուն /նոտային հավելվածով/ հայ երգարվեստի բոլոր ժանրերի  659 սիրված երգերով:

2016թ․-ին հիմնադրել է «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն հիմնադրամը, հանդիսանում է «Նաիրի» փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

«Արարատ» հեռուստաընկերության «Հայկական գաղթօջախներ» հաղորդաշարի խմբագիրն է։

Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի  միության գեղարվեստական խորհրդի անդամ է:

Կազմակերպել է 200-ից  ավելի լայնածավալ մշակութային միջոցառումներ Հայաստանում, ՌԴ-ում  և այլ երկրներում: Բազմաթիվ մշակութային ծրագրերի հեղինակ է:

Պարգևատրվել է Մ.Լոմոնոսովի անվան II աստիճանի շքանշանով /2008թ./՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ակտիվացման գործում ունեցած ծառայությունների  համար,

ՀՀ Սփյուռքի նախարարության <<ԿոմիտասՎարդապետ» մեդալով /2013թ./, 50-ից ավելի դիպլոմներով, պատվոգրերով և հավաստագրերով:

QUALIFICATION: