Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀՀ սփյուռքի նախարարություն

  ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
«ՆԱԻՐԻ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԹԻՎ

Արդեն ավանդական դարձած մշակութային փառատոների շարքը գալիս է լրացնելու մի նոր, փայլուն նախագիծ՝ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը:

Մեր օրերում, երբ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը կրում է օտար մշակույթների ազդեցությունը, և արագանում է ուծացման վտանգը, անչափ կարևորվում է համահայկական ձեռնարկների, հատկապես՝ մշակութային-երաժշտական նախաձեռնությունների դերը, որոնք հայ ինքնությունն ամրացնելու, հային իր արմատին կառչած պահելու ոգի են հաղորդում:

Փառատոնը նպատակ ունի մեծարելու հայ երաժշտության նվիրյալներին, ամբողջ աշխարհում հայ երաժշտարվեստը ներկայացնող անվանի հայ երաժիշտներին և հպարտանալու Հայրենիքում և Սփյուռքում ստեղծագործող մեր մեծերով:

Մեր ժողովրդի մշակութային դիմագծի ձևավորման գործում՝ որպես ազգային յուրահատուկ արտահայտչամիջոց, մեծ է եղել հայ երաժշտության նշանակությունը:

Դարերի ընթացքում ստեղծվել են ոչ միայն բազում մեղեդիներ, որոնք պեղել և դասդասել է Մեծն Կոմիտասը, այլև ստեղծվել են երաժշտական նվագարաններ, որոնք անզուգական կերպով ծառայել են հայ ազգային մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Այս առումով շատ եմ կարևորում փառատոնի շրջանակներում իրականացվող հայ երաժշտական նվագարանների առանձնացումը, որը հնարավորություն կտա պահպանել, զարգացնել և հանրահռչակել մեր նվագարանները: Ցավոք պետք է արձանագրել, որ գնալով պակասում են ազգային այնպիսի նվագարանների գործածությունը, ինչպիսիք են՝ պարկապզուկը, պկուն, սանթուրը, քամանին և այլն:

Այս գործիքների մոռացությունը մեծապես նպաստում է, որ օտարները փորձեն սեփականել և իրենց ազգայինը համարել դրանք՝ ընդգրկելով տարբեր համերգային ծրագրերում:

Փառատոնի կազմկոմիտեն սահմանել է նաև դասական երաժշտության անվանակարգեր՝ հայ անվանիներին պարգևատրելու, մեծարելու համար:

Վստահ եմ՝ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը կունենա իր մնայուն տեղը մշակույթի զարգացման գործում, կնպաստի Սփյուռք-Հայրենիք միության առավել սերտացմանը, նոր ազդակ կհաղորդի ստեղծագործողներին, որոնք էլ կհամալրեն մեր երաժշտական մշակույթի գանձարանը:

Հիացմունքս և երախտագիտությունս եմ հայտնում հայ երաժշտության այն նվիրյալներին, որոնք ջանք չեն խնայում հայ երգն ու երաժշտությունը աշխարհին, մասնավորապես Սփյուռքին ներկայացնելու գործում:

Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնին մաղթում բարի երթ:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ