Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բազմաթիվ հարցերի պատասխաններն այստեղ

Այսօր, երբ հայ ժողովուրդը ենթարկվում է տարաբնույթ ազդեցությունների և սփյուռքում ուծացման ուրվականն է շրջում, հրատապ է դառնում ազգի մեծերով զորանալու, նրանց պատգամով ու օրինակով ներշնչվելու և հայ մնալու խնդիրը: Այս առումով կենսական նշանակություն է ստանում ազգային մշակույթի ակունքներին ծանոթանալը, հաղորդակցվելը:

Հայը արվեստապաշտ ազգ է և ունի դարերի խորքը գնացող երաժշտություն: Սակայն երաժշտական աշխարհը կարծես շուռ է եկել գլխիվայր, խառնվել է <<թացը չորի հետ>>, երաժիշտներն ընկել են անհասկանալի մոդայիկ ոճի ետևից, ուրիշ ազգերի երաժշտություն են կատարում:

Պետք է ամուր կառչել ազգային երաժշտության ակունքներին և հնարավոր ու անհնար բազմաթիվ միջոցներով քարոզել սեփականը:

<<Նաիրի>> փառատոնը նպատակ ունի սերմանել և անմահացնել հայ երաժշտությունը ամեն մի հայի սրտում, մեր մեծերի ավանդները արմատել հայ նորահաս սերնդի մեջ՝ որպես <<սաղավարտ>> այլասերող և ուժաքամող հողմերի դեմ: Այս առումով <<Նաիրի>> հիմնադրամը սահմանել է մրցանակներ, որոնցով կպարգևատրվեն ամբողջ աշխարհում ստեղծագործող, հայ երաժշտությունը հանրահռչակող և իրենց գործունեությամբ ազգային ինքնության պահպանմանը նպաստող երաժիշտներն ու երաժշտագետները:

Փառատոնի գլխավոր մրցանակն իրենից ներկայացնում է բրոնզաձույլ արձանիկ /մոտ 30սմ բարձրությամբ/, որը խորհրդանշում է հայոց եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: Դեպի վեր սլացող երեք գագաթներից Մասիսը խորհրդանշում է Հայաստանը, Սիսը՝ Արցախը, իսկ կռունկը՝ Սփյուռքը:

«Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակով կպարգևատրվեն իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված երաժիշտներն ու երաժշտագետները:

Մինչ գլխավոր մրցանակաբաշխության օրը, ընթացիկ տարվա արդյունքներով տեղի կունենա նախընտրական փուլ, որի շրջանակներում երաժիշտները /ըստ անվանակարգերի/ կներկայացնեն փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ փաթեթը: Պրոֆեսիոնալ ժյուրին փառատոնի գեղ. խորհրդի հետ միասին կորոշի եզրափակիչ փուլ անցնողներին, որի մասին տեղեկատվություն կլինի փառատոնը լուսաբանող կայքէջում և այլ միջոցներով: Գլխավոր մրցանակաբաշխության օրը /սեպտեմբեր 2017թ./ կորոշվեն հաղթող մասնակիցների անունները:

Հանձնախմբի /ժյուրի և գեղ. խորհուրդ/ խնդիրն է՝ ներկայացված նյութերի որակական և գեղարվեստական հատկանիշների ռեյտինգային գնահատումը, ելույթների հաճախականությունն ու անցած ճանապարհը:

Փառատոնն անցկացվելու է ամեն տարի և նվիրվելու է որևէ   մեծանուն հայ երաժշտի հիշատակին:

«Նաիրի» մրցանակն ամենամյա է և շնորհվելու է տարին մեկ անգամ:

2017-ը լինելու է «Նաիրի» փառատոնի մեկնարկային տարին:
Դրամական պարգևատրումներ նախատեսված չեն:
Հետագա տարիներին, փառատոնի կազմկոմիտեն ակնկալում է համագործակցություն խոշոր հովանավորների հետ և հնարավորությունների սահմաններում կսահմանի նոր մրցանակներ, այդ թվում նաև՝ դրամական պարգևներ:

«Նաիրի» փառատոնի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մասնագիտական կողմնորոշում ստացած երաժիշտներն ու երաժշտագետները, որոնք աշխատում են մշակութային ոլորտում և իրենց գործունեությամբ հանրահռչակում են հայ երաժշտությունն ու հայկական նվագարանները:

«Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակին արժանանալու թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է.

  • ունենալ մասնագիտական համապատասխան կրթություն,
  • 10 և ավելի տարիների երաժշտական, ստեղծագործական գործունեություն,
  • լրացնել nairifest.am կայքում տեղադրված համապատասխան հայտաձևը և ուղարկել info@nairifest.am փոստին,
  • ներկայացնել թեկնածուի գործունեության վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթներից տեսանյութեր, ձայնագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր:

Վերոհիշյալ պայմանների ապահովման դեպքում Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գործող յուրաքանչյուր նվիրյալ կարող է դառնալ  «Նաիրի» համահայկական փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու, որի մասին նա կարող է տեղեկանալ փառատոնը համակարգող աշխատակազմի հետ կապվելով կամ nairifest.am կայքից:

Մասնակցության հայտերն ու համապատասխան նյութերը ստանալուց հետո փառատոնի գեղ. խորհուրդն ու պրոֆեսիոնալ ժյուրին ուսումնասիրում են թեկնածուների ստեղծագործական գործունեությունը և ընտրում են ընթացիկ տարվա կտրվածքով լավագույն 2 թեկնածուներին: Նրանք անցնում են եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության օրը, ըստ նախապես կայացված որոշման, հայտարարվում են գլխավոր մրցանակակրի ու երկրորդ տեղը գրաված մասնակցի անունները:

Նրանք արժանանում են համապատասխան պարգևների:

Փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածուների առաջադրման և ընտրության հետ կապված բոլոր խնդիրները համակարգում են փառատոնը ղեկավարող 3 հանձնախմբերը՝

  • գեղարվեստական խորհուրդ,
  • գործադիր տնօրինություն,
  • ժյուրի:

Հանձնախմբերի անվանական կազմի հետ կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան էջերն այցելելով:

«Նաիրի» համահայկական փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու կարող է առաջադրվել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող յուրաքանչյուր երաժիշտ կամ երաժշտագետ, ով կլրացնի համապատասխան հայտագիրն ու կապահովի փառատոնին մասնակցության բոլոր պայմանները:

Թեկնածուներ կարող են առաջադրել նաև Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող մշակութային, հասարակական և համայնքային կազմակերպությունները:

«Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակների կառավարման համար ստեղծված են համապատասխան կառույցներ՝ գեղարվեստական խորհուրդ, ժյուրի և գործադիր տնօրինություն: Ընդհանուր աշխատանքները ղեկավարում է «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր- նախագահը: