Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդես

Sep 20, 2017 19:00:00

Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:

Միջոցառմանը
մնացել է
  • 00

    DAYS

  • 00

    HOURS

  • 00

    MINTS

  • 00

    SECS

«ՆԱԻՐԻ» ՓԱՌԱՏՈՆ

2017թ. գլխավոր մրցանակակիրներ

Ըստ «Նաիրի» փառատոնի հեղինակավոր ժյուրիի 28.03.2017 թ-ի խորհրդակցության №3 որոշման, 10 անվանակարգերում գլխավոր մրցանակի են արժանացել հետևյալ արվեստագետները.

Հովհաննես Չեքիջյան- ծնվել է 1928 թ.-ին Ստամբուլում:
1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ.՝ Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. աշխատել է որպես Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալ, 1958-1961 թթ.՝ Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավար։ 1961թ.-ից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է: Աշխարհի տարբեր քաղաքներում տվել է 850-ից ավելի համերգներ, ղեկավարել է 67 սիմֆոնիկ նվագախմբեր և աշխատել շուրջ 250 աշխարհահռչակ մենակատարների հետ: Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների և այլ ստեղծագործությունների։
Հովհաննես Չեքիջյանը ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, ՀԽՍՀ, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, «Մովսես Խորենացու» մեդալ, Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Հովհաննես Չեքիջյանին գնահատանքի խոսքեր են ուղղել Դմիտրի Շոստակովիչը, Եվգենի Մռավինսկին, Գուստավ Էռնեսաքսը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Վիկտոր Համբարձումյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը և շատ-շատերը: Մեջբերենք Պարույր Սևակին՝ «Պիտի գար կախարդական փայտիկի տիրակալը, որպեսզի էջ առ էջ թերթեր կոմիտասյան երգարանը: Պիտի գար, որպեսզի փայլեցներ հայ խմբերգերի անթոլոգիան: Պիտի գար Չեքիջյանը, ում հոգևոր պարտքը Կոմիտասն էր»:

Ջիվան Գասպարյան-ծնվել է 1928 թվականին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում :
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց ուսանելու: Նվագել է Երվանդ Սահառունու ղեկավարած երգի-պարի, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլներում:
Մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթների՝ 1959, 1962, 1973 և 1980թթ.-ին և շահել Ոսկե մեդալներ:
Համագործակցել է աշխարհի լավագույն երաժիշտներից Պիտեր Գաբրիելի, Ստինգի, Մայքլ Բրուքի, Լայոնել Ռիչիի, Վալեն Վայդերի հետ, նվագել է «Քրիստոսի վերջին չարչարանքները» , «Ռոնին» , «Գլադիատոր» , «Սիրանա», «Արյունոտ ադամանդ» «Ձյուն և մոխիր» համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերում:
2002թ.-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում անցկացված «World music» համաշխարհային երաժշտական մրցույթում 1900 երաժիշտ մասնակիցների մեջ ճանաչվել է տարվա լավագույն երաժիշտ:
Ջիվան Գասպարյանը ձայնագրել է մոտ 3 տասնյակ ձայնասկավառակներ, 2007թ.-ին մասնակցել է «Գրեմմի» միջազգային մրցանակաբաշխությանը:
Նա Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ է, Երևանի պատվավոր քաղաքացի, պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց», ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներով, արժանացել է «Ոսկե Գլոբուս», «Womex award» միջազգային հեղինակավոր մրցանակների:
«Դուդուկի կախարդը»- այսպես են բնութագրել խորհրդային և արտասահմանյան շատ լրատվամիջոցներ Ջիվան Գասպարյանին:

Սվետլանա Նավասարդյան- ծնվել է 1946թ.-ին Ալավերդի քաղաքում:
1965-1968 թ.թ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1971 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան , 1973 թ.՝ասպիրանտուրան։ 1966 թ.-ից հանդիսանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ 1974 թ.-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում : Նվագացանկն ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շումանի, Հինդեմիթի, Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ:
Սվետլանա Նավասարդյանի կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ, հզորությամբ ու քնարականության զուգորդմամբ:
Այսօր նա իր հարուստ փորձն ու մասնագիտական գաղտնիքները սիրով փոխանցում է տարբեր երկրների երիտասարդ դաշնակահարներին:
Սվետլանա Նավասարդյանը Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստուհի է, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Պատվո նշան» շքանշանների ասպետ, Անդրկովկասյան 2-րդ և միջազգային՝ Շումանի անվան, Բախի անվան ,Բելգիայի Ելիզավետա թագուհու անվան, Սիդնեյի մրցույթների դափնեկիր։
Իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում Սվետլանա Նավասարդյանը նշել է. «…Դասական երաժշտությունը երբեք ճգնաժամ չի ապրի, այն միշտ կունենա ունկնդիր, պահանջված կլինի, որովհետև մարդն իր իրական արժեքը գտնում է դասական երաժշտության մեջ»:

Մեդեա Աբրահամյան — ծնվել է 1932թ.-ին Երևանում:
1956 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ ուսանելով աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին: Նույն թվականից էլ հանդիսացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, սակայն մինչ այդ՝ 1955 թ.-ին, Պրահայի Հանուշ Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման:
Հայ առաջին թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Մեդեա Աբրահամյանի դպրոցն այսօր լայն ճանաչում ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և այլ ազգությունների ուսանողները փայլում են աշխարհի ամենաբարձր բեմերում:
Որպես հեղինակավոր ժյուրիի անդամ բազմիցս հրավիրվել է միջազգային, համամիութենական և հանրապետական մրցույթների:
Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստը ներշնչանքի աղբյուր է եղել հայ և օտարազգի տասնյակ կոմպոզիտորների համար՝ գրելու նրան նվիրված թավջութակային ստեղծագործություններ:
Մեդեա Աբրահամյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալների:
«Մեդեայի արվեստը վաղուց ի վեր առաջ է անցել գերադրական աստիճանի որակումներից և ձեռք է բերել հայկական կոնյակին բնորոշ հատկանիշները»- ասել է երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը:
Աշխարհի շատ պարբերականներ նրան անվանել են «Թավջութակի թագուհի»:

Անժելա Աթաբեկյան- ծնվել է 1938թ.-ին Երևանում:
Նվագել սովորել է մանդոլինի, թառի վրա, սակայն իր սերն ամբողջովին նվիրել է քանոնին՝ մասնագիտական բարձրագույն կրթությունը ստանալով Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի քանոնի դասարանում:
Երկար տարիներ աշխատել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում, որպես մենակատար քանոնահարուհի:
Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում՝ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա, Ավստրալիա, Եգիպտոս, Սիրիա, Հունաստան և այլուր:
Անժելա Աթաբեկյանի անվան հետ է կապված Արցախում քանոնի մուտքն ու լայն տարածումը:
Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Աթաբեկյան քույրեր» քանոնահարների հնգյակը /Անժելա, Ապոլիա, Անահիտ, Եղիսաբեթ, Ծովինար/, որի բազմաթիվ ելույթները հիացմունք են պատճառել հանդիսատեսին:
Լայն մանկավարժական գործունեություն ծավալելով սիրված քանոնահարուհին ստեղծել է «Քանոնի ծրագիր և մեթոդական ցուցումներ», «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ընտրանի քանոնի համար» և այլ ժողովածուներ:
Անժելա Աթաբեկյանը Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ է, պրոֆեսոր, բազմաթիվ հանրապետական, համամիութենական մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր:
Պատահական չէ, որ բանաստեղծուհի Մետաքսեն նրան անվանել է «Քանոնի թագուհի, ազնվատոհմիկ հայուհի, հիրավի ժողովրդի սերը վայելող մեծ արտիստուհի»:

Վլադիլեն Բալյան- ծնվել է 1924 թ.-ին Երևանում:
Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում։ 1952-1954թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1955-1961թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1961-1964թթ. աշխատել է որպես Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1964-1966թթ.՝ Հայֆիլհարմոնիայի տնօրեն, 1966-1972թթ. Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, 1972-1975 թթ.՝ Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թթ.՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր:
2017 թ.-ին լրանում է Հովհաննես Շիրազի խոսքերով գրված «Սերս գաղտնի թող մնա» երգի 65-ամյակը, որը հայկական ռոմանսային երգարվեստի լավագույն նմուշներից է:
Վլադիլեն Բալյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական արտիստ , արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

Ռուբեն Մաթևոսյան- ծնվել է 1941թ.-ին Սպիտակ քաղաքում:
1967 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար: 1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։ 1999 թվականից Հայ երգարվեստի միության նախագահն է։
Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Դու իմ մուսան ես», «Պարտեզում վարդ էր բացվել», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր:
Ռուբեն Մաթևոսյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է , Երևանի պատվավոր քաղաքացի: Արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Պատվո շքանշանների:
Հանճարեղ Երվանդ Քոչարը Ռուբեն Մաթևոսյանի մասին ասել է. «Ճշմարիտ երգիչը նաև ճշմարիտ բանաստեղծ է: Ես այդպես մտածեցի, երբ նրա կատարմամբ լսեցի հայ երգը: Արյունը սառել էր երակներումս, ես պարզապես անէացել, արձանացել էի և հրաշքը վայելում էի փակ աչքերով: Ես սթափվեցի հիպնոսից, բեմի վրա փոքրամարմին տղայի փոխարեն մի հսկա տեսա, Դավթից ուժ առած, դա պարզապես մոնումենտ էր, պատրաստի արձան, ճիշտ այդպես ես կկերտեի նրա կիսանդրին»:

Բարսեղ Թումանյան- ծնվել է 1958թ.-ին Երևանում:
Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժնում։ 1980 թ.-ից եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1982-1983 թթ. երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թ. ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 2000 թ.-ից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը։ 2002թ.-ից մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների բեմերում: Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ 2010 թ.-ին Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:
Բարսեղ Թումանյանը ՀՀ ժողովրդական արտիստ է , արժանացել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 2-րդ, միջազգային երաժշտական մրցույթի «Գրան պրի» և բազմաթիվ այլ մրցանակների:
«Ստեղծված իրավիճակից ելքը ես տեսնում եմ մեր ակունքներին վերադառնալու մեջ: Մեզ այսօր նորից Կոմիտասներ են պետք՝ արվեստի բոլոր բնագավառներում հայկականը օտարամուտից զատելու համար»-Բարսեղ Թումանյանի այս խոսքերը լիովին բնութագրում են նրան:

Ալեքսանդր Զաքարյան- ծնվել է 1943թ.-ին Թբիլիսի քաղաքում:
1955թ. ընդունվել է Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին:
Սաքսոֆոն սկսել է նվագել ինքնուս:1965-1968թթ. նվագել է ջազմեն, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անսամբլում:1969թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային- սիմֆոնիկ նվագախմբում, որի ղեկավարն էր Մարտին Վարդազարյանը: Հետագայում աշխատել է կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի հետ:1970թ. Կույբիշև քաղաքում մասնակցել է <Ջազ-Կվարտետ> փառատոնին,որի կազմում եղել են նաև Արմեն Թութունջյանը, Երվանդ Երզնկյանը, ԼևոնՄալխասյանը: 1974թ.-ից նվագել է Կոստանտին Օրբելյանի ղեկավարած էստրադային նվագախմբում: 1982-1985թթ. աշխատել է <Ալլեգրո> անսամբլում:
Այժմ բնակվում է Մոսկվայում և Ռուսաստանում կազմակերպվող հայկական մշակութային ծրագրերի մշտական հյուրն է:
Ալեքսանդր Զաքարյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է: Ձայնագրել է 3 ձայնասկավառակ՝ «Nostalgie of Armenia» «You are my song» «Верни мне музыку»:
Նրա մասին աշխարհահռչակ երաժիշտ Գեորգի Գարանյանն ասել է. «Ալիկի երաժշտությունը բխում է նրա հայ արմատներից, այն հպարտ է հայոց լեռների պես և զուլալ ինչպես սառնորակ աղբյուրները»:

Գագիկ Հախվերդյան — ծնվել է 1954 թվականին Երևանում:
Դհոլ նվագելը սովորել է ինքնուրույն: Նվագել է Հայաստանի Պարի պետական, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական, «Մեղեդի», «Վետերաններ» անսամբլներում, ժողգործիքների պետական նվագախմբում, այժմ «Գոհար» անսամբլում է:
Տարբեր երաժշտական խմբերի և երաժիշտների հետ շրջագայել է աշխարհի ավելի քան 100 երկրներում:
Կրթել է շատ երաժիշտ-դհոլահարների, որոնց շարքում՝ Արազ Օրդինյան, Ալբերտ Փելոշյան, Նորայր Շառոյան:
Հայտնի է որպես մատնանվագի մեծ վարպետ: Գտնում է, որ «Դհոլը միայն խփելու գործիք չէ, այլ նաև՝ նվագելու»:
ԽՍՀՄ արվեստի վարպետների հավաքական խմբի կազմում մասնակցել է համաշխարհային ֆոկլորային փառատոնի Սենեգալում, վերջինում շահել է առաջին մրցանակը:
1992թ.-ին, Շուշիի ազատագրումից հետո, Գագիկ Հախվերդյանի դհոլի հզոր ձայների ներքո հաղթանակի պարն են պարել Մոնթե Մելքոնյանը, Դուշման Վարդանը և արցախյան ազատամարտի շատ ու շատ հերոսներ:

Վիետնամի Խոշիմին քաղաքի պատվավոր քաղաքացի:
Հնդկաստանի Կալկադա քաղաքի պատվավոր քաղաքացի:
Վիետնամում մասնակցել է «Орден Дружбы народов» և ստացել է բարեկամության շքանշան:

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ հյուրանոցային համալիր

ՄՈՏԵՑՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԵՐ

Փառատոնի շնորհանդես

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Բաժանորդագրվեք և եղեք տեղեկացված

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դասակարգումներ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Միացեք մեր facebook-յան էջին

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

Ստացեք ամենաթարմ նորությունները «ՆԱԻՐԻ» փառատոնի գործառույթների, իրականացվող ծրագրերի, միջոցառումների մասին նաև հետևյալ սոցիալական ցանցերից։

  • Հեռ․ համար :+374 93 352320
  • Էլ․ հասցե : info@nairifest.am
  • Հասցե : Արշակունյաց 2,

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

10 անվանակարգերում

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

Ժյուրիի անդամներ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մամլո պատասխանատու

Մամլո պատասխանատու: Հայկ Գևորգյան

  • Հեռ․ համար :+37494 981215 +37455 262637
  • Էլ․ հասցե : haykgevorgyan@nairifest.am
  • Հասցե :

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

«ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոն