Մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

Մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Նաիրի» համահայկական փառատոնի մասնակիցներին

Ուրախ եմ, որ հրավիրվել է մի նոր փառատոն՝ «Նաիրի» անվամբ: Ջերմորեն ողջունում եմ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մասնակիցներին, կազմակերպիչներին և մրցանակակիրներին:

Այսպիսի փառատոներն առիթ են, որպեսզի Սփյուռքում և Հայրենիքում պատմական ճակատագրի բերումով տարբեր ազդեցություններ կրող և զարգացող մեր մշակույթը մաքրազարդվի, քանզի այն նույն արմատից, նույն ակունքներից է սնվում:

Մշակութային այս իրադարձությունը նպատակ ունի ոչ միայն արժևորել հայ երաժշտության մեջ հռչակ և մեծ ավանդ ունեցող ականավոր գործիչներին, խոնարհվել նրանց վաստակի առջև, այլև հայ մշակույթի, մշակութային գործիչների օրինակով զարգացնել և ամրապնդել հայ ինքնությունը՝ պատնեշելով այն ամենակուլ համաշխարհայնացման առջև:

Ինձ շատ ուրախացրեց նաև այն փաստը, որ փառատոնի շրջանակներում Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում, ստեղծվում է ազգային երաժշտությունը, երգարվեստը, հայոց նվագարանները փառաբանող ու հավերժացնող երաժշտական այգի-թանգարան: Այն  կդառնա ոչ միայն Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը, այլև, վստահ եմ, կվերածվի հայ երաժշտարվեստը ներկայացնող լավագույն կոթողներից՝ տուն հրավիրելով մեր երկիր ժամանող բազմաթիվ զբոսաշրջիկներին:

Հայ դարավոր երաժշտության մեջ են նաև դրսևորվում ազգի պատմությունն ու ներկան, գալիքի հույզերն ու հույսերը: Սա ազգային երաժշտությանը նվիրված մի նոր ներբող է, որում կապրի մեր ազգի հոգին, և որն իր ոգեղեն ազդեցութունը կունենա մեր ազգային կերպարի ու հոգեբանության ձևավորման վրա:

«…Երաժշտութիւնն ամենէն մաքուր հայելին է ցեղին…»,-ասել է Կոմիտասը: Եվ կոմիտասյան այս պատգամը պետք է առաջնորդի մեզ, ոգի և ուժ տա նրա երկրպագուներին:

Համոզված եմ, որ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը գալիս է հարստացնելու հայոց փառատոնային գործունեության պատմությունը և նոր ու հետաքրքիր էջ բացելու մեր մշակութային ինքնության պատվավոր տարեգրքում:

Բարի երթ «Նաիրի» փառատոնին:

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ