«Նաիրի» փառատոնը անցկացվում է
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո
«Նաիրի» փառատոնը անցկացվում է
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո
Բարի գալուստ «ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոնի պաշտոնական կայք:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Նաիրի» համահայկական փառատոնի մասնակիցներին
Ուրախ եմ, որ հրավիրվել է մի նոր փառատոն՝ «Նաիրի» անվամբ: Ջերմորեն ողջունում եմ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մասնակիցներին, կազմակերպիչներին և մրցանակակիրներին:
Այսպիսի փառատոներն առիթ են, որպեսզի Սփյուռքում և Հայրենիքում պատմական ճակատագրի բերումով տարբեր ազդեցություններ կրող և զարգացող մեր մշակույթը մաքրազարդվի, քանզի այն նույն արմատից, նույն ակունքներից է սնվում:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
«ՆԱԻՐԻ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԹԻՎ
Արդեն ավանդական դարձած մշակութային փառատոների շարքը գալիս է լրացնելու մի նոր, փայլուն նախագիծ՝ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը:
Մեր օրերում, երբ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը կրում է օտար մշակույթների ազդեցությունը, և արագանում է ուծացման վտանգը, անչափ կարևորվում է համահայկական ձեռնարկների, հատկապես՝ մշակութային-երաժշտական նախաձեռնությունների դերը, որոնք հայ ինքնությունն ամրացնելու, հային իր արմատին կառչած պահելու ոգի են հաղորդում:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Երաժշտության լեզվով է խոսել հայը, երբ իր ձայնը չի լսվել։ Ծիրանափո΄ղն է հնչեցրել, երբ ցանկացել է արտահայտել իր ուրախությունն ու բերկրանքը, տխրությունն ու վիշտը:
Մաշտոցից մինչև Կոմիտաս, Շնորհալուց մինչև Խաչատրյան, Նարեկացուց մինչև Տերտերյան ու Մանսուրյան՝ մեր երաժշտական գոհարները գալիք սերունդներին փոխանցելու, մեր մշակութային կյանքն ու առօրյան հարստացնելու է գալիս «Նաիրի» երաժշտական փառատոնը:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ
Նախնական պատկեր
Ըստ նախագծի հեղինակների մտահղացման, այգու համայնապատկերը վերևից իր ճեմուղիներով, արձաններով, ծառերով և նստարաններով ներկայացնում է ջութակի իրանի կիսապատկեր:
Այգին համալրվելու է հայ երաժշտությունը, երգարվեստը և նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով, որոնք տեղադրված են լինելու թվով 10 քարե /հայկական տրավերտին/ սալիկների /2.0-2.2մ/ վրա, ինչպես նաև ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունների, երաժշտական ընկերությունների, կոլեկտիվների և ականավոր գործիչների անվանական ծառերով:
2017թ. սեպտեմբեր ամսին տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը:
Անվանական ծառատունկ
Ըստ «Նաիրի» երաժշտական այգու ներկայացված պատկերի կարելի է ծանոթանալ պուրակում իրականացված անվանական ծառատունկի հետ:
Ամեն տարի այգին կհամալրվի անվանական նոր տնկիներով:
Նորություններ և իրադարձություններ