days
hours
minutes
seconds
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում ս. թ. սեպտեմբերի 16-ին ժ. 11.30-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Այգում տեղադրված են լինելու հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 քարե /հայկական տրավերտին/ արձաններ /2.0-2.2մ բարձրությամբ/, ինչպես նաև ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունների, երաժշտական ուսումնական հաստատությունների, ընկերությունների, կոլեկտիվների և ականավոր գործիչների անվանական ծառեր:
Միջոցառման կազմակերպիչներն են՝ ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և «Նաիրի» հիմնադրամը:
Գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը:
Կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սամվել Հարոյանը, «Նաիրի սպա ռեզորթս» համալիրի հիմնադիր Գրիգոր Ղուկասյանը, «Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակակիրները, կազմկոմիտեի և ժյուրիի անդամները, հայ մշակույթի ականավոր գործիչներ, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Մեր պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք ծանոթանալ «ՆԱԻՐԻ» փառատոնի գործառույթների, իրականացվող ծրագրերի, միջոցառումների հետ: