days
hours
minutes
seconds
Առաջին անգամ Հայաստանում մշակութային գործիչ Սամվել Հարոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ազգային երգարան» 21-հատորյա ժողովածու, որն ընդգրկում է հայ երգարվեստի բոլոր ժանրերի ամենասիրված 659 երգ։ Երգերը ներկայացված են տեքստերի բնօրինակներով և նոտային հավելվածներով, բացի այդ մեղեդիները ներկայացնող ձայնասկավառակով։
Ժողովածուն անգնահատելի մեթոդական ձեռնարկ կարող է հանդիսանալ հանրակրթական և երաժշտական օջախներում ուսանող երիտասարդության , ինչպես նաև յուրաքանչյուր երգասեր հայի համար։
Դրանց տարածման և հանրահռչակման համար «Նաիրի» հիմնադրամը ծրագրում է մեծաքանակ տպագրություն։