days
hours
minutes
seconds
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 20-ին ժ. 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայ երաժշտարվեստի անվանի գործիչների մեծարման հանդիսավոր արարողությունը:
Երեկոյի կազմակերպիչներն են՝ ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և «Նաիրի» հիմնադրամը:
Գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը:
«Նաիրի» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին և հավաստիացնում է, որ «Նաիրի» համահայկական փառատոնը մի նոր կարևոր էջ կգրի հայ մշակույթի պատմության պատվավոր տարեգրքում: