days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
Արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ: Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլի և Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ֆոլկլորային խորհրդատու: Ա. Փահլևանյանը զբաղվում է ֆոլկլորի հավաքչական աշխատանքով, ֆոլկլորային նմուշների վերծանությամբ և նոտագրմամբ: Հեղինակ է դպրոցական դասագրքերի, ֆոլկլորային երգերի ժողովածուների, շուրջ 30 գիտական հոդվածների և մենագրությունների, այդ թվում` «Вопросы армянской музыкальной фольклористики», «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները»: Ա. Փահլևանյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական ֆոլկլորագիտությանը և դրա տեսական ոլորտին: