days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
ՀՀ վաստակավոր արտիստ, Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հայկական երաժշտական նվագարանների ամբիոնի վարիչ։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։
Գրել է երաժշտություն տարբեր ֆիլմերի և ներկայացումների համար ՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա», «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն։ Ստեղծել է նոր նվագարան՝ բաս քանոն, որն այժմ օգտագործվում է Հայաստանի երաժշտական տարբեր անսամբլներում։