days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ։
1970 թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է։
1973-80 թթ աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում՝ որպես երաժշտական խմբագիր, 1980-86 թթ՝ Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ։
1990-94 թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-97 թթ՝ Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում։ Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար։
Թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ։