days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Թանգարան» գիտամեթոդական ամենամյա հանդեսի գլխավոր խմբագիր, Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի վարչության անդամ: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, այդ թվում` «Հիմն արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում» (համահեղինակ` Լ. Երնջակյան, 1998), «Armenian Folk Arts, Culture and Identity» (Indiana Univ. Press, 2001, համահեղինակներ՝ Լ. Աբրահամյան, Հ. Պետրոսյան, Հ. Մարության և այլք), «Երաժշտությունը հայոց ավանդական առտնին և տոնածիսական կյանքում» (2012):
Զ. Թագակչյանի հետ միասին կազմել է Հայ ավանդական երաժշտություն մատենաշարի երկու ժողովածու: Հ. Պիկիչյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ավանդական տոնական-ծիսական կյանքի արդի փոխակերպումները, ինքնության խնդիրները, ավանդական և քաղաքային երաժշտական մշակույթը, թանգարանագիտությունը: