days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
Կոնստանտին Հրանտի Պետրոսյան կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
Կոնստանտին Պետրոսյան — ծնվել է 1946 թ․ Երևանում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1965 թ․ ավարտել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1973 թ․` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1976-1985 թթ․ դասավանդել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980 թթ․ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը: 1985-1990 թթ․ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը: 1990-1993 թթ․ եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թ․-ից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թ․-ից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1976 թ․-ից: Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի: Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար:
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2013), Սուրբ Սահակ- Մեսրոպ շքանշանով (2014)։