days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
ՀՀ վաստակավոր արտիստ
Երաժշտական կարիերան սկսվել է 1970 թվականից, երբ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը հրավիրեց ընդգրկվել խմբում՝ որպես քամանչահար և բամբիռահար, այնուհետև՝ դիրիժոր։ Շուրջ 28 տարի ղեկավարել է Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը։ 1988 թվականից դասավանդում է Կոնսերվատորիայում։
Համերգներով հանդես է եկել աշխարհի 35 երկրներում։ 2012 թվականին մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, իսկ 2013 թվականի նոյեմբերին 3 համերգ է ունեցել Բուենոս Այրեսի, Կորդովայի և Սան Պաուլոյի հայ համայնքներում՝ նվիրված Կոմիտասի 144-ամյակին։
2005 թ-ից ղեկավարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։