days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
Նուբար Ասլանյան կոմպոզիտոր
Նուբար Ասլանյան — ծնվել է Հունաստանում, Աթենք քաղաքում 1943 թ․: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի կոմպոզիցիայի բաժինը: Ստեղծագործում է տարբեր ժանրերում, այդ թվում՝ փողային, սիմֆոնիկ նվագախմբերի, երգչախմբերի համար։ Երաժշտություն է գրում նաև մանուկների համար։ «Քայլերգ-պոեմ» փող. նվագախմբի համար նվիրված տեռորի դեմ մարտնչողներին (2000), «Հիմն Արցախին»՝ գրված (1990) երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, նվիրված արցախյան ազատամարտիկներին եւ այլն։ Ն. Ասլանյանը բնակվում է Հայֆայում, « SEPTIMA» երաժշտական ընկերության ակտիվիստ է եւ նպաստում է նաև հրեական երաժշտության առաջընթացին: Նրա ստեղծագործությունները հնչել են աշխարհի մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Բուլղարիա, Շվեդիա, Հարավ. Կորեա, Գերմանիա, Իսրայել, Հայաստան եւ այլն: