days
hours
minutes
seconds
Միջոցառումը ամբողջովին կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ (online) մեր կայքի միջոցով:
Օր
ժամ
Րոպե
Վայրկյա
1992-2009թթ. ապրել և աշխատել է Մոսկվայում, որտեղ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ և հասարակական գործունեությամբ:
Ղեկավարել է «Անիտա» ՍՊԸ-ն, Արցախյան պատերազմի տարիներին սննդամթերք է առաքել Հայաստան:
2001-2009թթ. եղել է «Հայորդիք» հայկական խորեոգրաֆիկ անսամբլի տնօրեն:
2005թ. Մոսկվայում ստեղծել է «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամ»:
Հանդիսանում է հիմնադրամի փոխնախագահը և «Կարոտ» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
2009թ. վերադարձել է Հայաստան և զբաղվել մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:
2011թ. ստեղծել է «Գրպանի երգարան» յոթ-հատորյա մատենաշարը, որտեղ ընդգրկված են հայկական ամենասիրված 223 երգեր:
2012-2015թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում, որպես «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար:
2013թ. ստեղծել է «Կոմիտաս Վարդապետ»- մատենագիտական ժողովածու գիրքը:
2015թ. հրատարակել է «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուն /նոտային հավելվածով/ հայ երգարվեստի բոլոր ժանրերի 659 սիրված երգերով:
2016թ․-ին հիմնադրել է «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն հիմնադրամը, հանդիսանում է «Նաիրի» փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
«Արարատ» հեռուստաընկերության «Հայկական գաղթօջախներ» հաղորդաշարի խմբագիրն է։
Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի միության գեղարվեստական խորհրդի անդամ է:
Կազմակերպել է 200-ից ավելի լայնածավալ մշակութային միջոցառումներ Հայաստանում, ՌԴ-ում և այլ երկրներում: Բազմաթիվ մշակութային ծրագրերի հեղինակ է:
Պարգևատրվել է Մ.Լոմոնոսովի անվան II աստիճանի շքանշանով /2008թ./՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ակտիվացման գործում ունեցած ծառայությունների համար,
ՀՀ Սփյուռքի նախարարության <<ԿոմիտասՎարդապետ» մեդալով /2013թ./, 50-ից ավելի դիպլոմներով, պատվոգրերով և հավաստագրերով: