days
hours
minutes
seconds
Ծանոթացեք կանոնադրությանը
ա) հայերեն լրիվ՝ «ՆԱԻՐԻ» համայկական երաժշտական փառատոն հիմնադրամ
հայերեն կրճատ՝ «ՆԱԻՐԻ» հիմնադրամ
բ) անգլերեն լրիվ՝ «NAIRI» Pan-Armenian musical festival foundation
անգլերեն կրճատ՝ «NAIRI» foundation
գ) ռուսերեն լրիվ՝ фонд «НАИРИ» обшеармянский музыкальный фестиваль
ռուսերեն կրճատ՝ фонд «НАИРИ» :
Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Սամվել Անուշավանի Հարոյանը (անձնագիր՝ AK 0420753, տրված 14.01.2010թ., 012-ի կողմից, բնակության (հաշվառման) վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փող., 1-ին նրբ., տուն 7) և Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Անդրանիկ Հրաչի Օհանյանը (անձնագիր՝ AG 0304381, տրված 01.06.2004թ., 004-ի կողմից, բնակության (հաշվառման) վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 52շ., բն.42):
ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փող., 1-ին նրբ., տուն 7, փոստային դասիչ՝ 0078:
Հիմնադրամի նպատակներն են՝
Հիմնադրամի խնդիրներն են՝
Ունի իր անվամբ կլոր կնիք՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով, դրոշմ, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ թե ՀՀ արժույթով, և թե արտարժույթով, կարող է անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով սահմանված կարգով, կարող է ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար, կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես անմիջականորեն, այնպես էլ ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Հիմնադրամն իրավունք ունի զբաղվել միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե օրենքով սահմանված կարգով անմիջականորեն է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն, կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ կառույցներ, կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին, կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
ա) նրա գրավոր դիմումի հիման վրա.
բ) հոգաբարձուների խորհրդի մնացյալ անդամների 3/4-րդ ձայների մեծամասնության որոշմամբ՝ իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին:
ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.
բ) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում անձամբ) ձեռնարկատիրական գործուեության տեսակների սահմանումը.
գ) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
դ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
ե) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն.
զ) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
է) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
թ) հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
ժ) հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ այլ մարմինների ձևավորումը.
ժա) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.
ժբ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
ժգ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
ժդ) տարին մեկ անգամ տնօրենի հաշվետվության լսումը, իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
ժե) հիմնադրամի աուդիտը իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
ժզ) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
ժէ) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
ժը) օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացում.
ժթ) հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի, հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
ա) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները,
բ) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը, նախագահում է դրանք, կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
գ) հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:
ա) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել առաջարկություններ,
բ) սպառիչ տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին,
գ) ազատ դուրս գալ հոգաբարձուների խորհրդի անդամությունից:
ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,
բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
գ) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
զ) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային մյուս մարմինների, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
ը) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին,
թ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
ա) հիմնադիրների ներդրումը.
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,
գ) դրամական մուտքերը պետական բյուջեից.
դ) դրամաշնորհները.
ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
զ) հանգանակությունները. միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից,
է) օրենքով չարգելված այլ միջոցները:
ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.
բ)վարչակառավարչական ծախսերը:
ա) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
բ) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ,
գ) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում,
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 03.11.2016թ
Գրանցման թիվ 222.160.933284
Վկայական 03Ա 1083284