days
hours
minutes
seconds
Բազմաթիվ հարցերի պատասխաններն այստեղ
Այսօր, երբ հայ ժողովուրդը ենթարկվում է տարաբնույթ ազդեցությունների և սփյուռքում ուծացման ուրվականն է շրջում, հրատապ է դառնում ազգի մեծերով զորանալու, նրանց պատգամով ու օրինակով ներշնչվելու և հայ մնալու խնդիրը: Այս առումով կենսական նշանակություն է ստանում ազգային մշակույթի ակունքներին ծանոթանալը, հաղորդակցվելը:
Հայը արվեստապաշտ ազգ է և ունի դարերի խորքը գնացող երաժշտություն: Սակայն երաժշտական աշխարհը կարծես շուռ է եկել գլխիվայր, խառնվել է <<թացը չորի հետ>>, երաժիշտներն ընկել են անհասկանալի մոդայիկ ոճի ետևից, ուրիշ ազգերի երաժշտություն են կատարում:
Պետք է ամուր կառչել ազգային երաժշտության ակունքներին և հնարավոր ու անհնար բազմաթիվ միջոցներով քարոզել սեփականը:
<<Նաիրի>> փառատոնը նպատակ ունի սերմանել և անմահացնել հայ երաժշտությունը ամեն մի հայի սրտում, մեր մեծերի ավանդները արմատել հայ նորահաս սերնդի մեջ՝ որպես <<սաղավարտ>> այլասերող և ուժաքամող հողմերի դեմ: Այս առումով <<Նաիրի>> հիմնադրամը սահմանել է մրցանակներ, որոնցով կպարգևատրվեն ամբողջ աշխարհում ստեղծագործող, հայ երաժշտությունը հանրահռչակող և իրենց գործունեությամբ ազգային ինքնության պահպանմանը նպաստող երաժիշտներն ու երաժշտագետները:
Փառատոնի գլխավոր մրցանակն իրենից ներկայացնում է բրոնզաձույլ արձանիկ /մոտ 30սմ բարձրությամբ/, որը խորհրդանշում է հայոց եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: Դեպի վեր սլացող երեք գագաթներից Մասիսը խորհրդանշում է Հայաստանը, Սիսը՝ Արցախը, իսկ կռունկը՝ Սփյուռքը:
«Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակով կպարգևատրվեն իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված երաժիշտներն ու երաժշտագետները:
Մինչ գլխավոր մրցանակաբաշխության օրը, ընթացիկ տարվա արդյունքներով տեղի կունենա նախընտրական փուլ, որի շրջանակներում երաժիշտները /ըստ անվանակարգերի/ կներկայացնեն փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ փաթեթը: Պրոֆեսիոնալ ժյուրին փառատոնի գեղ. խորհրդի հետ միասին կորոշի եզրափակիչ փուլ անցնողներին, որի մասին տեղեկատվություն կլինի փառատոնը լուսաբանող կայքէջում և այլ միջոցներով: Գլխավոր մրցանակաբաշխության օրը /սեպտեմբեր 2017թ./ կորոշվեն հաղթող մասնակիցների անունները:
Հանձնախմբի /ժյուրի և գեղ. խորհուրդ/ խնդիրն է՝ ներկայացված նյութերի որակական և գեղարվեստական հատկանիշների ռեյտինգային գնահատումը, ելույթների հաճախականությունն ու անցած ճանապարհը:
Փառատոնն անցկացվելու է ամեն տարի և նվիրվելու է որևէ մեծանուն հայ երաժշտի հիշատակին:
«Նաիրի» մրցանակն ամենամյա է և շնորհվելու է տարին մեկ անգամ:
2017-ը լինելու է «Նաիրի» փառատոնի մեկնարկային տարին:
Դրամական պարգևատրումներ նախատեսված չեն:
Հետագա տարիներին, փառատոնի կազմկոմիտեն ակնկալում է համագործակցություն խոշոր հովանավորների հետ և հնարավորությունների սահմաններում կսահմանի նոր մրցանակներ, այդ թվում նաև՝ դրամական պարգևներ:
«Նաիրի» փառատոնի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մասնագիտական կողմնորոշում ստացած երաժիշտներն ու երաժշտագետները, որոնք աշխատում են մշակութային ոլորտում և իրենց գործունեությամբ հանրահռչակում են հայ երաժշտությունն ու հայկական նվագարանները:
«Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակին արժանանալու թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է.
Վերոհիշյալ պայմանների ապահովման դեպքում Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գործող յուրաքանչյուր նվիրյալ կարող է դառնալ «Նաիրի» համահայկական փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու, որի մասին նա կարող է տեղեկանալ փառատոնը համակարգող աշխատակազմի հետ կապվելով կամ nairifest.am կայքից:
Մասնակցության հայտերն ու համապատասխան նյութերը ստանալուց հետո փառատոնի գեղ. խորհուրդն ու պրոֆեսիոնալ ժյուրին ուսումնասիրում են թեկնածուների ստեղծագործական գործունեությունը և ընտրում են ընթացիկ տարվա կտրվածքով լավագույն 2 թեկնածուներին: Նրանք անցնում են եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության օրը, ըստ նախապես կայացված որոշման, հայտարարվում են գլխավոր մրցանակակրի ու երկրորդ տեղը գրաված մասնակցի անունները:
Նրանք արժանանում են համապատասխան պարգևների:
Փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածուների առաջադրման և ընտրության հետ կապված բոլոր խնդիրները համակարգում են փառատոնը ղեկավարող 3 հանձնախմբերը՝
Հանձնախմբերի անվանական կազմի հետ կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան էջերն այցելելով:
«Նաիրի» համահայկական փառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու կարող է առաջադրվել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող յուրաքանչյուր երաժիշտ կամ երաժշտագետ, ով կլրացնի համապատասխան հայտագիրն ու կապահովի փառատոնին մասնակցության բոլոր պայմանները:
Թեկնածուներ կարող են առաջադրել նաև Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող մշակութային, հասարակական և համայնքային կազմակերպությունները:
«Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակների կառավարման համար ստեղծված են համապատասխան կառույցներ՝ գեղարվեստական խորհուրդ, ժյուրի և գործադիր տնօրինություն: Ընդհանուր աշխատանքները ղեկավարում է «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր- նախագահը: