«ՆԱԻՐՅԱՆ» մրցանակաբաշխություն
  • 00

    Օր

  • 00

    Ժամ

  • 00

    Րոպե

  • 00

    Վայրկյան

(+374) 93 35-23-20

info@nairifest.am

«ՆԱԻՐՅԱՆ» մրցանակաբաշխություն

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

ՈՒՂԵՐՁ / ՀԻՄՆԱԴՐԻ ԽՈՍՔ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

«ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամի հիմնադիրներ են հանդիսանում Սամվել Անուշավանի Հարոյանը և Անդրանիկ Հրաչի Օհանյանը:

Նրանց համար հիմնադրամի ստեղծումը անհրաժեշտություն էր այն առումով, որ այսօր շատ կարևոր է մշակույթի դերի համակողմանի գիտակցումը և իմաստավորումը դարձնել հանրային գիտակցության անբաժանելի մաս:

ՀԻՄՆԱԴՐԻ ԽՈՍՔ

Ողջունում եմ Ձեզ «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում։ Հուսով եմ, որ այն հնարավորություն կտա ավելի սերտորեն առնչվել Հայաստանի մշակութային ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և ստանալ տեղեկություններ այս բնագավառում կատարվող իրադարձությունների մասին։

Մշակույթ ասելով ես հասկանում եմ՝ բարոյականություն, ավանդապաշտություն, գիտելիք, կրթվածություն, մարդկանց հետ շփվելու ունակություն, անընդհատ սովորելու անհագուրդ ծարավ, սեր, կամք, հավատ, մի խոսքով՝ մարդասիրություն: Եվ այս ամենով օժտված է իհարկե իսկական հայը: Հայ մշակույթը վառ է, գունեղ, հարուստ ու ինքնատիպ, այն աշխարհին ներկայանալու մեր անձնագրերից է, մեր հպարտությունը և այն աշխարհին ներկայացնելը՝ բոլորիս սրբազան պարտքն է:

«ՆԱԻՐԻ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ

Սամվել Հարոյան